Use LEFT and RIGHT arrow keys to navigate between flashcards;
Use UP and DOWN arrow keys to flip the card;
H to show hint;
A reads text to speech;
14 Cards in this Set
- Front
- Back
1. Երիկամների ամիլոիդոզիպատճառ- |
AA ամիլոիդոզ ռեևմատոիդ արթրիտից, տուբերկլույոզից, բրոնխոէկտազիայից հետո և ժառանգական՝ պարբերական հիվանդության |
|
2. Ամիոլոիդոզի ծագումը- |
սպիտակուցը ֆիլտրվում է և մեզանգիոցիտները սկսում են ամիլոիդ կառուցել |
|
3. Երիկամի ամիլոիդոզի փուլեր- |
գաղտնի, պրոտեինուրիկ, նեֆրոզային, ազոտեմիկ |
|
4. Ամիլոիդոզի գաղտնի մակրո- |
արտաքինից քիչ են փոխված |
|
5. Ամիլոիդոզի գաղտնի միկրո- |
բրգերում սկլերոզ և ամիլոիդոզ՝ ուղիղ անոթների և հավաքող խողովակների ընթացքով: Կծիկների մազանոթները լայնացած են, թաղանթները հաստացած են և երկուրվագիծ: Մոտակա խողովակների բջիջները և լուսանցնքը լցված է սպիտակուցային հատիկներով: Միջանկյալ գոտում և բրգերում հենքը ներծծված է պլազմայի սպիտակուցներով: |
|
6. Ամիլոիդոզի պրոտեինուրիկ միկրո- |
ամիլոիդ ոչ միայն բրգերում, այլև կծիկներում, մեզանգիումում և առանձին մազանոթային հանգույցներում, զարկերակիկներում: Խիստ արտայտված ամիլոիդոզ և սկլերոզ բրգերում և սահմանային շերտում: Նեֆրոնների, ավշային անոթների, յուգստամեդուլյար արյունահոսքի ատրոֆիա: Գլխավոր բաժինների խողովակների էպիթելը հիալինակաթիլային կամ ջրգողային դիստրոֆիայի վիճակում է, լուսանցքում հայտնաբերվում են գլաններ: |
|
7. Ամիլոիդոզի պրոտեինուրիկ մակրո- |
երիկամները մեծացած, պինդ, մակերեսը՝ բաց մոխրագույն կամ դեղնամոխրագույն, կտրվածքի վրա կեղևային շերտը լայն է, կաթնագույն , միջուկային նյութը՝ մոխրավարդագույն, ճարպային տեսքի, հաճախ կապտավուն-մեծ ճարպային երիկամ |
|
8. Ամիլոիդոզի նեֆրոզային փուլ միկրո- |
ամիլոիդի շատացում, հայտնաբերվում է կծիկների մեծամասնության մազանոթների հանգույցներում, զարկերակիկներում, զարկերակներում, խողովակների սեփական թաղանթի ընթացքով, սակայն կեղեևային նյութի արտահայտված սկլերոզ չի լինում, իսկ բրգերում և միջակյալ գոտում սկլերոզն ու ամիլոիդոզը սփռուն բնույթ ունեն: Խողովակները լայնացած են, լցված են գլաններով, նրանց հենքում շատ են ճարպերը/խոլեստերինը: |
|
9. Ամիլոիդոզի նեֆրոզային փուլ մակրո- |
ամիլոիդոլիպոիդային նեֆրոզին բնորոշ տեսք, մեծ, պինդ, մոմանման-ամիլոիդային մեծ սպիտակ երիկամ |
|
10. Ամիլոդոզի ազոտեմիկ- ուռեմիկ փուլ միկրո- |
նեֆրոնների մահ ամիլոիդոզից և սկլերոզից, ատրոֆիա և շարակցական հյուսվածքով փոխարինում |
|
11. Ամիլոիդոզի ազոտեմիկ մակրո- |
սովորական չափերի կամ մի քիչ փոքրացած, շատ պինդ, մակերեսին բազմաթիվ ներանկումեր/ամիլոիդային-կնճռոտված երիկամներ/ |
|
12. Ամիլոիդոզի բարդություններ- |
վարակներ դիմադրողականության անկման հետևանքով/թոքաբորբ, կարմիր քամի, պարոտիտ/, հիպերտենզիա /ինֆարկտներ, արյունազեղումներ, սրտային անբավարարություն/ երիկամի երակային համակարգի երկկողմանի թրոմբոզ, երիկամային սուր անբավարարություն ցանկացած փուլում |
|
13. Ամիլոիդոզից մահվան պատճառներ- |
քրոնիկ երիկամային անբավարարություն, ուրեմիա, երիկամային սուր անբավարարություն, միացած վարակ |
|
14. Այլ հիվանդությունների հետ ասոցացված գլոմերուլոպաթիաներ- |
շաքարախտային գլոմերուլոսկլերոզ, լյարդային գլոմերուլոսկլերոզ |